«Գարուն». Մարինկա Խաչատրյանի վառ լուսանկարները

21:43   10 մայիսի, 2019

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Մարինկան, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում մուգ ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ թեւնոց, վզնոց եւ մատանի։ «Գարուն»,- մեկնաբանություններում գրել է Մարինկան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում ոճային դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ վերաշապիկի եւ ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկները, փոքրիկ պայուսակը եւ արեւային ակնոցը։ Երեւանի կենտրոնում արված լուսանկարին կից Մարինկա Խաչատրյանը գրել էր. «Սիրում եմ իմ աշխատանքը»։

 



© NEWS.am STYLE