«Ես մեծացել եմ, դարձել ավելի գեր ու իմաստուն». 45-ամյա Թայրա Բենքսը 22 տարի անց բիկինիով հայտնվել է ամսագրի շապիկին (ֆոտո)

18:19   10 մայիսի, 2019

Ամերիկացի հայտնի սուպերմոդել եւ հեռուստահաղորդավարուհի Թայրա Բենքսը բիկինիով լուսանկարկվել է «Sports Illustrated Swimsuit» ամսագրի շապիկի համար։ Դա տեղի է ունեցել 22 տարի անց այն բանից հետ, երբ նա առաջին անգամ հայտնվել է հայտնի ամսագրի շապիկին։ 1997թ.-ին նա դարձել է առաջին թխամորթ կինը, որն արժանացել է այդ պատվին։

Картинки по запросу тайра бэнкс

«Եվ թող սա օրինակ լինի նրանց համար, ում ասում են, որ նրանք այնքան էլ լավը չեն այն պատճառով, որ համապատասխան մարմին չունեն, տարիքը կամ այլ բան չի համապատասխանում»,- իր վերադարձը մեկնաբանել է Բենքսը։ «Սա նոր ես եմ՝ ավելի մեծ, գեր եւ իմաստուն»,- ասել է մոդելը։

Թայրան մոդելային կարիերան պատշտոնապես ավարտել է 2005թ.-ին, երբ վերջին անգամ մասնակցել է Victoria’s Secret-ի ցուցադրությանը եւ իրեն նվիրել է հեռուստատեսությանը։



© NEWS.am STYLE