Նրանց համար, ովքեր պատրաստվում են մեկնել քաղաքից դուրս. Մարգարիտա Սիմոնյանը կիսվել է խորովածի բաղադրատոմսով

19:23   10 մայիսի, 2019

Մարգարիտա Սիմոնյանը ոչ միայն հայտնի հեռուստալրագրող է, գրող, հասարակական գործիչ։ «RT» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրն Instagram-ի հետեւորդներին ծանոթ  է նաեւ բոլորովին այլ տեսանկյունից. նա հրաշալի եւ իմաստուն մայր է, ինչպես նաեւ նրբաճաշակ խոհարար։

Հատուկ նրանց համար, ովքեր հանգստյան օրերի նախօրեին արդեն իսկ ծրագրել են այն քաղաքից դուրս անցկացնել, Սիմոնյանը, որն այժմ հարազատ Ադլերում է, կիսվել է խորովածի բաղադրատոմոսով։ Լրագրողը խոստովանել է, որ տանը սովորաբար խոզի միսը չեն տապակում, դրա փոխարեն հորթի թիակ են գնում, սակայն Ադլերում չեն կարողացել գտնել այն։  

«Արդեն իսկ երեկոյան խոզի միսը մարինացնում ենք սոխի (խոշոր կտրատել, մի քիչ ճմռել ձեռքերով), խմելի սունելիի եւ մանրացրած գինձի հետ։ Նույն կերպ մարինացնում եմ գառան միսը, բայց ավելացնում եմ նաեւ քիմիոն։ Երեկոյան մսին մի փոքր աղ եմ ավելացնում, որպեսզի սոխն ավելի շատ ջուր թողնի, իսկ միսը չչորանա։ Աղը ավելացնում եմ արդեն կրակի մոտ»,- ասել է Մարգարիտան։ Քեոսայան-Սիմոնյան զույգը սեղանին պարտադիր պետք է հավի ազդերերից եւ սրտից պատրաստված խորոված լինի։

«Հավի ազդերերը մարինացնում եմ կոկոսի կաթով քարրիի պաստայի (ցանկալի է դեղին), եղեղգնաշաքարի, ձկան սոուսի (աղի փոխարեն) եւ կոճապղպեղի հետ։ Մոսկվայում ավելացնում եմ նաեւ լայմի տերեւներ (վաճառվում է համացանցում)։ Ադլերում դա չկա, փոխարենը տատիկի բանջարանոցում կիտրոն է աճում, եւ դրա տերեւները հրաշալիորեն փոխարինում են լայմին։ Սիրտը մարինացնում եմ սոյայի սոուսում։ Տիգրանն այդպես սիրում է»,- կիսվել է Մարգարիտան։



© NEWS.am STYLE