«Դա նման է երեխա լույս աշխարհ բերելուն». Քարդի Բին անկեղծ պատմել է լիպոսակցիայի մասին

20:11   10 մայիսի, 2019

Հայտնի երգչուհի Քարդի Բին Մեմֆիսում իր համերգի հյուրերին խոստովանել է, որ չպետք է բեմ բարձրանար։ «Հարկավոր էր չեղարկել ամեն ինչ, ակտիվ շարժումը կարող է փչացնմել լիպոսակցիան»,- ասել է նա։ Ավելի ուշ ET հրատարակության հետ զրույցում Քարդի Բին մանրամասն պատմել է, թե ինչպես է անցել ճարպից ազատվելու ցավոտ պրոցեդուրան, որը կատարվել է կրծքագեղձի ձգումից գրեթե անմիջապես հետո։

Картинки по запросу cardi b беременна

«Ուզում եմ՝ բացատրել՝ որքան դժվար է դա։ Հավանաբար բոլորը սոցիալական ցանցերում նայում են աղջիկներին ու մտածում՝ նրանք պարզապես լիպոսակցիա են արել, այնքա հեշտ է։ Իսկ դա երկար, բարդ պրոցես է, գրեթե երեխա լույս աշխարհ բերելու եւ դրանից հետո փոխված մարմինը կարգի բերելու նման»,- ասել է նա։

Լիպոսակցիայից հետո վերականգնումը տեւում է մեկից մինչեւ եկու շաբաթ։ Առաջին հինգ օրերի ընթացքում հիվանդները պետք է հատուկ ներքնազգեստ կրեն, հանգստանան, հետեւեն հեղուկի օգտագործմանը, լոգանք չըդունեն։ Հարկավոր է շարժվել նաեւ յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ թրոմբերի եւ այտուցների առաջացումից խուսափելու համար։



© NEWS.am STYLE