BBC-ի հաղորդավարին աշխատանքից հեռացրել են արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի երեխայի մասին գրառում կատարելու համար

22:26   10 մայիսի, 2019

BBC 5 Live բրիտանական ռադիոընկերության հաղորդավար Դեննի Բեյքերն աշխատանքից հեռացվել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի երեխայի մասին գրառում կատարելու համար, որտեղ նորածին երեխային նա համեմատել է կապիկի հետ։ Այս մասին հայտնում է BBC-ին։

Բեյքերը մայիսիս 8-ին թվիթերում սեւ-սպիտակ լուսանկար էր հրապարակել, որում պատկերված է կին, ով բռնել է հագուստով կապիկի ձեռքից։ Լուսանկարին կից նա գրել էր․ «Թագավորական երեխան լքում է հիվանդանոցը»։ Բեյքերի հետեւորդները նրան մեղադրել են ռասիզմի մեջ եւ ակնարկել են Մեգանի աֆրոամերիկյան ծագման մասին։ Շուտեվ հաղորդավարը ջնջել է գրառումը։

BBC ընկերությունը հայտարարել է, որ Բեյքերը «կոպիտ սխալ է» գործել եւ իր գրառումը հակասում է ընկերության արժեքներին։ «Դեննին հիանալի հաղորդավար է, սակայն նա այլեւս չի աշխատի ամեն շաբաթ հեռարձակվող մեր շոուում», - հայտարարել է ընկերությունը։

Ինքը՝ հաղորդավարը Sky News-ի հետ զրույցում իր գրառումն անվանել է «հիմա սխալ» եւ հայտարարել է, որ նա ռասիստ չէ։ Նա հայտարարել է, որ ցանկացել է թագավորական ընտանիքը համեմատել «կրկեսային կենդանիների հետ, որոնք կրում են կրկեսային հագուստ», սակայն նրա կատակը մեկնաբանել են այլ կերպ։

3,3 կգ քաշով փոքրիկը ծնվել է մայիսի 6-ի վաղ առավոտյան՝ լոնդոնյան Փորթլենդ հիվանդանոցում։ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին փոքրիկին անվանել են Արչի։ Իսկ մայիսի 8-ին նրանք հանրությանը ցուցադրել են երեխային։



© NEWS.am STYLE