Իլոն Մասկին քննադատել են Tesla էլեկտրոմոբիլում սեռական հարաբերության մասին կատակի համար

23:11   10 մայիսի, 2019

Համացանցի օգտատերերն ամոթանք են տվել ամերիկացի գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկին, որ նա սկսել է քննադատել այն զույգին, որ Tesla շարժվող մեքենայի մեջ սիրով են զբաղվում։ Նրանց կարծիքով նման պահվածքը կարող է դժբախտ պատահարի պատճառ դառնալ, սակայն գործարարը գրել է հումորային գրառում։

Տեսանյութը, որում երեւում է պոռնոաստղ Թեյլոր Ջեքսոնն ու իր ընկերը, այն բեռնվել է անցած շաբաթ PornHub կայքում եւ ունի երկու միլիոնից ավելի դիտում։ Tesla-յի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը նույնպես մեկնաբանել է հոլովակը։ «Պարզվում է՝ ավտոպիլոտն օգտագործելու շատ միջոցներ կան, քան մենք կարող էինք պատկերացնել։ Հարկավոր էր կանխատեսել», - իր Twitter-ում գրել է նա։

Похожее изображение

Սակայն գործարարի երկրպագուները  չեն գնահատել նրա կատակը։ Tesla-ի պաշտոնական հայտարարության համաձայն, ավտոպիլոտը մեքենան ամբողջությամբ ինքնվար չեն եւ վարորդը միշտ պետք է ղեկը ձեռքը պահի։ Հետեւորդները սկսել են գրել, որ զույգի պահվածքը վտանգավոր է եը կարող է մահվան ելքով ավտովթարների պատճառ դառնալ։ Ոմանք հիշել են նմանատիպ դեպքեր, երբ չեն կարողացել կառավարել էլեկտրոմոբիլի ավտոպիլոտը եւ մահվան ելքով վթարներ են տեղի ունեցել։

 

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ BBC



© NEWS.am STYLE