Վիկտորիա Բոնյան կտրուկ փոխել է ոճը․ նա այլեւս սեւահեր է

11:11   11 մայիսի, 2019

39-ամյա մոդել Վիկտորիա Բոնյան ոճի կտրուկ փոփոխությամբ զարմացրել է երկրպագուներին։ Ամռանն ընդառաջ գեղեցկուհին փոխել է վարսերի գույնը։

Բոնյան իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է մուգ, երկար վարսերով։

«Այսօր ես ներկել եմ մազերս, այժմ ես սեւահեր եմ։ Անձամբ ես հիացած եմ», - գրել է Բոնյան։ Այնուհետեւ օգտատերերից հարցրել է կարծիք, արդյոք սազում է իրեն նոր ոճը։

Իսկ ահա Վիկտորիայի հետեւորդներին դուր է եկել դիվայի նոր կերպարը, սակայն ոմանք մազերի երկարության մասին են ցանկություն հայտնել։

«Հիանալի է, սակայն մի 20սմ կարելի է կարճացնել վարսերը, եւ ընդհանրապես, հիասքանչ կլինի», «Գույնը շատ լավն է։ Սակայն ես կկարճացնեի, ծայրերը գեղեցիկ չեն, կարելի է հավասարեցնել, ինչու՞ արհեստական երկարացնել, ասես 10 տարի չեն կտրել, կներեք անկեզծ էի», - գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE