Անաստասիա Վոլոչկովան բիկինիով ծնկի է իջել Մալդիվներում

10:13   11 մայիսի, 2019

43-ամյա բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան մեկնել է հանգստի։ Հանգստի համար ինչպես միշտ նա ընտրել է Մալդիվյան կղզիները։ Պարուըհին հանգստանում է սիրելիի հետ։

Իր Instagram-ում Վոլոչկովան հանգստից հրապարակել է մի քանի վառ ու լուսավոր լուսանկար եւ տեսանյութ։ Նա խոստովանել է, որ օրերս Շերեմետեւո օդանավակայանում տեղի ունեցած ողբերգությունից հետո վախենում է թռիչքներից։ Պարուհին կադր է հրապարակել, որտեղ ներկայացել է ինքնաթիռի անձնակազմի ներկայացուցիչների հետ։

«Ընդհանրապես ես շատ եմ վախենում ինքնթիռներով թռչելիս, - խոստովանել է Անաստասիան։  - Այս անգամ շատ հանգիստ թռիչք էր»։

Այնուհետեւ նա օգտատերերին ներկայացրել է հոլովակ, որում կրում է փիրուզագույն, մեծ քարերով լողազգեստով։

View this post on Instagram

A post shared by Анастасия Волочкова (@volochkova_art) on

«Ցանկանում եմ գեղեցկությամբ կիսվել ձեզ հետ, - Վոլոչկովան դիմել է իր հետեւորդներին։ - Տեսեք, թե ինչ գույն ունի ջուրը։ Ամենաշատը սիրում եմ, որ այս տեղ լողափին մարդ չկա։ Ընդհանրապես։ Ինչպես իմ ինսթագրամում մեկնաբանություններ։ Ինչպիսի երջանկություն»։

Վոլոչկովան իր երկրպագուներին կոչ է արել սովորել ուրախանալ դիմացինի ուրախությամբ։

Քիչ անց պարուհին փորձել է նաեւ սպիտակ լողազգեստ, որով էլ ծնկի իջած լողքափից կադր է տեղադրել։ Այդ գայթակղիչ լուսանկարին կից նա գրել է․ «Իմ սիրելի Մալիդիվներ, որքան եմ ես այստեղի հետ ներդաշնակ։ Ընկերներ, ես մեկ րոպեով բացեցի մեկնաբանույունները։ Այո, ես իսկապես լավ մարզավիճակում եմ։ Սերը հրաշքներ է գործում։ Ես ամեն օր մարզվում եմ։ Իսկ սիրելիիս հետ մենք միասին ենք արդեն 7ամիս եւ 10 օր։ Սիրում եմ քեզ», - գրել է Վոլոչկովան։



© NEWS.am STYLE