Անահիտ Սիմոնյանը՝ ուլտրակարճ զգեստով մոտոցիկլին նստած

10:43   11 մայիսի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը միկրոլբոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում նստած է մոտոցիկլի վրա։ Անահիտը կրում է սեւ, ուլտրակարճ վերնաշապիկ զգեստ եւ նույն երանգի շղթայաներով կոշիկներ։ կադրին կից երգչուհին իր հետեւորդե-երկրպագուներին տեղեկացրել է, որ կրում է սեփական ապրանքանիշի հանդերձանքը։

Հիշեցնենք՝ երգչուհին ավելի վաղ կիսվել էր ընտանեկան լուսանկարով։ Հրապարակված կադրերում Անահիտ Սիմոնյանը պատկերված էր որդու հետ։ Արմանը ջերմ գրկել էր մայրիկին։ «Մեր երեկոյան զբոսանքները սիրելի Երեւանում»,- լուսանկարը մակագրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE