Պոլինա Գագարինան, Դուբայն ու բիկինին․ հայտնի երգչուհին կրկին կիսամերկ է

13:14   11 մայիսի, 2019

32-ամյա հայտնի երգչուհի Պոլինա Գագարինան իր մայիսյան հանգիստն էր վայելում Դուբայում։ Նա մեկնել էր դստեր՝ Միայի եւ ամուսնու ետ։ ԳագարինանՄոսկվա վերադառնալով չի կարողացել կտրվել հանգստի թեմայից եւ իր Instagram-ում նոր հոլովակ է տեղադրել։ Տեսանյութում երգչուհին բիկինիով է։ Նա վազում է կամրջով, սկզբում արագ շարժվում եւ պարում է, ապա տեսանյութը դանդաղում է։

«Մոսկվա, ես վազում եմ դեպի քեզ», - կարճ մեկնաբանել է հրապարակումը նա։

View this post on Instagram

A post shared by Polina Gagarina (@gagara1987) on

Պոլինա Գագարինայի երկրպագուները կարողացել են նրա կազմվածքը լավ ուսումնասիրել։ Նրանք հիացել են երգչեւհեւ սլացիկ մարմնով եւ հոլովակին կից բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել։

«Դուք իդեալական կազմվածք ունեք», «Ինչպիսի կամքի ուժ, դեռ երկու երեխաներ լույս աշխարհ բերելուց հետո», «Ես սպասում էի, որ օդում շպագատ կցուցադրեք», «Շքեղ, իսկ կազմվածքն ուղղակի անթերի, ամենալավն եք», - գրել են երգչուհու հետեւորդները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երգչուհի Պոլինա Գագարինայի ամուսինը՝ լուսանկարիչ Դմտրի Իսխակովը, հետեորդների հետ կիսվել էր լուսանկարով, որում Գագարինան ցուցադրում է ձիգ կազմվածքը։ Երգչուհին երկրպագուներին հիացրել է իդեալական շպագատով։



© NEWS.am STYLE