Կարճ կիսաշրջազգեստ, դասական վերնաշապիկ․ Դիանա Մալենկոյի առօրյա տեսքը

13:46   11 մայիսի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:

Դիանան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին  ներկայացրել է դասական ոճով։ Նա կրում է սպիտակ վերնաշապիկ, կարմիր, կարճ կիսաշրջազգեստ, բարձրակրունկներ։ Իսկ կերպարը համալրել են արեւային ակնոցը, գոտին եւ պայուսակը։ Կադրին կից հաղորդավարուհի-դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ Instagram-ի Story բաժնում Մալենկոն հերթական լուսանկարն էր տեղադրել, որտեղ կրկին անգամ ներկայացել էր առանց շպարի: Դիանան լուսանկարի մակագրությունում նաեւ տեղեկացրել էր, որ պատրաստվում է նոր ֆոտոշարք իրականացնել:



© NEWS.am STYLE