Քիմ Քարդաշյանի նոր նախագիծը․ նա աշխատում է քրեական արդարադատության մասին ֆիլմի ստեղծման վրա

14:35   11 մայիսի, 2019

38-ամյա աստղ, բազմազավակ մայր Քիմ Քարդաշյանը զբաղված է իր նոր նախագծով։ Ռեալիթի շոուի աստղը պատրաստվում է փաստագրական ֆիլմ թողարկել, որը կպատմի ԱՄՆ-ի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների մասին։

Ֆիլմի սյուժեում ներառված է Քիմի օգնությունը ամերիկացիներին, որոնք անօրինական են դատապարտվել։ Ռեփեր Քանյա Ուեսթի կինը մտադիր է պայքարել ԱՄՆ-ում արդարադատության համակարգի բարեփոխումների համար։

Ֆիլմում նա մանրամասն կպատմի 63-ամյա Էլիս Ջոնսոնի ազատության համար տարված աշխատանքի մասին, որը թմրանյութեր պահելու համար 20 տարուց ավել գտնվել է անազատության մեջ։

Ի դեպ, ավելի վաղ Քիմ Քարդաշյանի չափազանց բարակ գոտկատեղի եւ մեծ նստատեղի մասին բացասական մեկնաբանություններին պատասխանել էր նրա անփոխարինելի մարզիչը՝ հայտնի Մելիսա Ալկանտարան։

«Ի գիտություն բոլոր ատողներին. Քիմը մարզվում է շաբաթվա ընթացքում վեց անգամ, մարզվում է վաղ առավոտից։ Եվ ես թքած ունեմ նրա մարմնի մասին ձեր կարծիքի վրա։ Ես նրան տեսնում եմ ամեն առավոտ, տեսնում եմ՝ ինչպես է նա ջանում, որքան է աշխատում ոչ միայն մարզասրահում, եւ դա գովասանքի է արժանի»,- գրել է Ալկանտարան։



© NEWS.am STYLE