Երեւանում բարեգործական ցուցադրություն է անցկացվելու

13:42   28 հունիսի, 2013

Երեւանում անցկացվելու է հայ դիզայներների «Fashion Can Do More» ցուցադրությունը: Հունիսի 29-ին եւ 30-ին նախանշված միջոցառումը բարեգործական նպատակ ունի. հագուստի վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է սուր լեյկոզով տառապող 4-ամյա Վահե Մելքոնյանի բուժմանը:

Ակցիային մասնակցելու են դիզայներներ Գայանե Սողոմոնյանը, Լուսինե Կոստանյանը, Արամ Նիկոլյանը, Անի Իսկանդարյանը եւ այլք:



© NEWS.am STYLE