Նյարդերի նոր պոռթկում․ Բրիթնի Սփիրսը դատարանի շենքից ոտաբոբիկ է դուրս եկել

15:19   11 մայիսի, 2019

Ամերիկյան շոուի բիզնեսի 37-ամյա փոփ-արքայադուստրը ծանր ժամանակներ է պրում։ Լոս Անջելեսում տեղի է ունեցել երգչուհու գործով դատավարությունը։

Դատական նիստը տեղի է ունեցել փակ դռների ետեւում, լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել դրան։ Դատարանի շենքի մոտ հավաքվել են երգչուհու երկրպագուները, որոնք պահանջել են նրան ազատ արձակել։ Նրանց ձեռքերում եղել են պաստառներ, որոնց վրա գրված էր «Ազատություն Բրիթնիին»։

Բրիթնին խնդրել է մեղմացնել նրա հանդեպ հսկողությունը, որպեսզի հնարավորություն ունենա որոշակի գործողություններ իրականացնել, որոնք այս պահին անհնար են։ Սակայն դատարանը մերժել է նրա խնդրանքը։ Որոշվել է, աստղը պետք է եւս մեկ հոգեբուժական հետազոտություն անցնի։

Դժգոհ երգչուհին դատարանի շենքից դուրս է եկել ոտաբոբիկ։

2008թ․-ից Բրիէնի Սթիրսի մոտ առողջական խնդիրներ են սկսվել։ Վերջերս պարզվել է, որ այն դեղամիջոցները, որոնք նա ընդունում էր այլեւ չեն օգնում։

Վերջին ամիսը երգչուհին անցկացրել է հոգեբուժական կլինիկայում։ Բժիշկները փորձել են նրա վիճակը կարգավորել եւ փորձել բուժման նոր սխեմա։

Աղբյուրը՝ DailyMail



© NEWS.am STYLE