«Իմ արեւոտ ու տաք մայրաքաղաք՝ Երեւան»․ Սոֆի Մխեյանի գարնանային լուսանկարը

15:49   11 մայիսի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ տեսքով։ Լուսանկարն արված է Ազնավուրի հրապարակում։ Նա կրում է ջինսե տաբատ, սեւ վերնաշապիկ, սպորտային կոշիկներ։ Լուսանկարին կից նա գրել է․ «Իմ արեւոտ ու տաք մայրաքաղաք՝ Երեւան»։

Հիշեցնենք՝ Սոֆին ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր նուրբ ու քնքուշ կերպարում։ Սիրված երգչուհին վառ դիմահարդարմամբ էր։ Լուսանկարին կից Սոֆին մեկնաբանություն չէր թողել միայն օգտագործել էր պարզապես ժպտացեք հեշթեգը։



© NEWS.am STYLE