«Փառքի արահետում» Էնն Հեթուեյնի անունով աստղն է բացվել

16:53   11 մայիսի, 2019

36-ամյա երիտասարդ, հայտնի դերասանուհի Էնն Հեթուեյնը Հոլիվուդի «Փառքի արահետում» աստղի է արժանացել։ Աստղի երջանիկ պահին կողքին էր, նրան աջակցում էր ամուսինը՝ Ադամ Շուլմանը։ Այս մասին հայտնում է People-ը։

Էննը փայլում էր երջանկությունից, մեղմ ժպտում՝ լուսանկարիչներին։ Դերասանուհու հետ միջոցառմանը ներկա է գտնվել նաեւ նրա գործընկերուհի՝ Ռեբել Ուիլսոնն ու սցենարիստ Դի Ռոսը։

Էնն Հեթուեյնն արդեն հասցրել է նվաճել նաեւ ոճի մարմնացում տիտղոսը։ Օրերս նա ցուցադրել է, թե ինչպես կարելի է դասական ոճ ստեղծել լայն տաբատով։ Իսկ ահա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը նա ներկայացել էր հովազե պրինտով հագուստով։

Մեծ կինոյում հաջողությունը Հեթուեյին ժպտաց 2001 թ-ին, երբ նրան առաջարկեցին նկարահանվել «Ինչպես դառնալ արքայադուստր» ֆիլմում: Հենց այս ֆիլմից էլ շարունակվեց գեղեցկուհու հեքիաթային ուղին:

Այսօր Էննը բազմաժանր ֆիլմերում է նկարահանվում՝ թե դրամաներում, թե կատակերգություններում, թե մելոդրամաներում, թե ֆանտաստիկայում: Հետարքիր դիմագծերի շնորհիվ դերասանուհին, պարբերաբար, ներկայանում է որպես այս կամ այն ճանաչված բրենդի դեմք:



© NEWS.am STYLE