Կրքոտ Լիլի Մորտոն՝ խորը դեկոլտեով արծաթափայլ զգեստով

17:21   11 մայիսի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, արդեն նաեւ դերասանուհի Լիլի Մորտոն, ով հանդես է գալիս Woman’s Club նախագծում իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրկին անգամ ներկայացել է կրքոտ, գայթակղիչ ու համարձակ կերպարում։

Մոդել-դերասանուհին կրում է խորը դեկոլտեով արծաթափայլ զգեստ, վառ դիմահարդարմամբ է, իսկ վարսերը հավաքված են։ Կադրին կից նա իր երկրպագուներին տեղեկացնրել է հումորային հաղորդման հերթական եթերի մասին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Մորտոն սպորտային տոպ էր կրում եւ տաբատ։ Նա վառ դիմահարդարմամբ էր. ընդգծված էին աչքերն ու շուրթերը։ «Ժպիտը լավագույն պատասխանն է բռիությանը։ Ժպտում են կա՛մ շատ խելացիները, կա՛մ խելագարները»,- հրապարակումը ռուսերենով մեկնաբանել էր Մորտոն։



© NEWS.am STYLE