Եվգենի Պետրոսյանն ու նրա երիտասարդ սիրուհին բաժանվել են

18:18   11 մայիսի, 2019

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովան ակտիվ ժամանակ է անցկացնում իր գործատուի հետ։ Նշենք, որ իրենց սիրավեպ են վերագրում։

Ինչպես հայնտում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Teleprogramma.pro-ին, Բրուխունովան մայիսյան տոներն անցկացրել է Սոչիում։ Սակայն Մոսկվա վերադառնալուց հետո Բրուխունովան ժամանակի մեծ մասն անցկացնում է միայնության մեջ։

Նա օրերս կադր էր հրապարակել ռեստորանից, որտեղ միայնակ գինի էր ըմպում, իսկ լուսանկարին կից մեկնաբանություն չէր թողել։

Հիշեցնենք, որ 73-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի բաժանության պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան: Նախկին ամուսինները մինչ այժմ չեն կարողանում համաձայնության գալ համատեղ վաստակած ունեցվածքի շուրջ...



© NEWS.am STYLE