Լիա Զախարյանի՝ կարճ կիսաշրջազգեստով  եւ բարձրակրունկներով երեւանյան զբոսանքը

20:39   11 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը միկրոբլոգի իր էջում հաճախ է ներկայացնում նոր, գրավիչ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, աշխատանքային եւ առօրյա տեսանյութեր:



Այս անգամ դերասանուհին նույնպես ուրախացրել է միկրոբլոգի իր էջի երկրպագու-հետեւորդներին՝ ներկայանալով վառ, գարնանային լուքով: Լիա Զախարյանն իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկարներ է հրապարակել։

Կադրերում  Լիան կրում է կարճ կիսաշրջազգեստ, ամառային վերնաշապիկ, բարձրակրունկներ։ Իսկ նրա հմայիչ կերպարն ամբողջացնում է փոքրիկ պայուսակը։ Լուսանկարներին կից դերսանուհին մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Լիան շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկները, փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE