Ճերմակ զգեստ, կարմիր շրթներկ․ Աննա Թովմասյանի շքեղ տեսքը

22:42   11 մայիսի, 2019

Աննա Թովմասյանն իր միկրոբլոգում շատ ակտիվ է։ Նա ամեն օր հրապարակում է  լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք պատմում են աստղային զույգի առօրյայի, հանգստի, նկարահանումների մասին։

Այսօր, Աննա Թովմասյանն Instagram-ի իր էջում նոր հմայիչ լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում երգչուհին կրում է սպիտակ զգեստ։ Աննան քնքուշ դիմահարդարմամբ է, որտեղ ընդգծված են շուրթերը։ Աննայի կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։ Կադրին կից երգչուհին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա կապակցությամբ ստացած ջերմ բարեմաղթանքներին։ Նա գրել է․ «Անչափ շնորհակալ եմ իմ հետեւորդներից ու հարազատներից բարեմաղթանքների, ջերմ խոսքերի համար։ Շնորհակալ եմ, որ դուք կաք ու այդքան լավն եք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան շքեղ սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները եւ գեղեցիկ պայուսակը։ «Գեղեցկուհի, հնարավոր չէ աչք կտրել»,- մեկնաբանություններում գրել էր հետեւորդներից մեկը։



© NEWS.am STYLE