«Նշանակություն չունի, թե ինչպիսին են մարդու նպատակները, մտադրությունները, համոզմունքները, նրան դատելու են… ըստ իր գործերի»․ Էդգար Իգիթյան

23:07   11 մայիսի, 2019

Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել։

Դերասանը լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգում. նա ամառային վերնաշապիկով է, կադրն արվել է մեքենայի մեջ։

«Նշանակություն չունի, թե ինչպիսին են մարդու նպատակները, մտադրությունները, համոզմունքները, նրան դատելու են… ըստ իր գործերի», - հրապարակմանը կից գրել է դերասանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էդգար Իգիթյանը լուսանկար էր հրապարակել մայրկի հետ եւ նրան շնորհավորել ծննդյան օրվա առիթով։ «ՄԱՄ, ես չեմ ուզում հավերժություն, այլ ուզում եմ մի պահ, որ ապրեմ քո հոգով ու շնչեմ քեզանով, խնդրում եմ քեզ, այնքան ապրի՛ր, որ ամեն անգամ ես նորից ծնվեմ:

Սիրենք ամեն ինչ, բայց սիրենք սիրելուց առավել, միայն ու միայն, մեկ բառ՝ «ՄԱՅՐ»: Ամեն օրը նրանց դարձնենք տոն, քանզի երբ մսրում ենք, բացի ՄՈՐԻՑ ոչ մի տաքություն չի կարող ջերմացնել նորից։ Սիրում եմ քեզ, ՄԱՄ, Շնորհավոր...»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE