Եփրիկյանն ու Վարնավան՝ կաշվե դիմակներով․ «Սադոն ու Մազոն»

23:43   11 մայիսի, 2019

Comedy Woman-ի երգիծաբան Նատալյա Եփրիկյանը, եթե սոցցանցերում հրապարակումներ է անում, ապա դրանք շատ յուրահատուկ են, հաճախ սադրիչ։ Մեկ մերկ մեջք, մեկ գիշերանոցով պարեր․․․

Այս անգամ Նատալյան ցուցադրել է, թե ինչպես է հանգստանում ընկերուհու՝ հայտնի շոուի մասնակից՝ Եկատերինա Վարնավայի հետ։ Աղջիկները կաշվե դիմակներով են․ Եփրիկյանը՝ փիսիկ է, Վարնավան՝ նապաստակ։ «Սադոն ու Մազոն», - հակիրճ մեկնաբանել է լուսանկարը հեռուստաշոուի հաղորդավարուհին»։

Եփրիկյանի կատակը գնահատել են հետեւորդները, ծիծաղել են․․․ Սակայն գտնվել են նաեւ այնպիսինները, որոնք հումորի հետ խնդիրներ ունեն։ Իսկ ահա Վարնավան մեկնաբանությունների հատվածում գրել է․ «Գրառումը ծիծաղելի է»։



© NEWS.am STYLE