Օլգա Բուզովան մերկացել է Սամարայում

10:12   12 մայիսի, 2019

Հաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովան մեկնել է Պովոլժե։ Առաջին քաղաքը, որ 33-ամյա Բուզովան այցելել է Սամարան է։

Նրան աղ ու հացով, տեղի ազգային համույթի կենդանի երաժշտությամբ են դիմավորել։ Բուզովան ժպիտով է մտել այն տունը, որտեղ հյուրընկալվել է, որի վրա գրված է եղել «Դոմ 3»։

Բուզովան իր Instagram-ում տեսանյութ եւ լուսանկարներ է հրապարակել, որոնց կից ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել։ «Ինչպիսի շքեղ ընդունելություն», - գրել է երգչուհի-հաղորդավարուհին։

Այնուհետեւ հյուրը քաղաքով շրջել է շքեղ «Ռոլս-Ռոյսով», ինչից հետո նրան սպասել է նավակով զբոսանք։ «Նույնիսկ չէի կարծում, որ Սամարան այսքան գեղեցիկ է։ Անհավանական բնություն, տեսարաններ», - հիացած գրել է Բուզովան։

«Վաղ առավոտից բնության գրկում, որքան եմ գնահատում հանգստի հազվադեպ պահերը», - հայտարարել է Բուզովան։ Այնուհետեւ նա հայտնել է նաեւ հետագա պլանների մասին։



© NEWS.am STYLE