Շարլիզ Թերոնը հոգեկան խանգարումներ ունի՞․ ինչու՞ են նրան հետապնդում անհաջողությունները

14:14   12 մայիսի, 2019

43-ամյա դերասանուհի Շարլիզ Թերոնը հյուրընկալվել է Ջեյմս Քորդենի «The Late Late Show» հաղորդմանը։ Աստղը անկեղծ պատմել է հոգեկան խնդիրների մասին։

Դերասանուհին խոստովանել է, որ տառապում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ։ Այն բնութագրվում է ինչ-որ բանի հանդեպ կպչունությամբ եւ մարդուն ստիպում է մշտապես կատարել նույն գործողությունը, որպեսզի ազատվի տագնապային վիճակից։

Եվ այսպես, Շարլիզը միշտ դեն է նետել սիրելիի կոշիկները, երբ նա քաղաքից մեկնել է։ Հոլիվուդյան աստղն իր հիվանդության պատճառով չի կարողանում անգամ հանգիստ քնել։ Նրան անհանգստացնում է անգամ այն փաստը, թե որքան ճիշտ են դասավորված պահարանի իրերը։ «Ես կարող եմ անգամ գիշերն արթնանալ, որպեսզի ստուգեմ, արդյոք իրերն իրենց տեղերում են եւ կրկին դրանք դասավորեմ», - ասել է դերասանուհին։ Թերոնի կարծիքով հենց այս խնդրի պատճառով չի դասավորվում նրա անձնական կյանքը։



© NEWS.am STYLE