«Տարեց գորտ»․ Մելաձեի կինը հիասթափեցրել է օգտատերերին

11:12   12 մայիսի, 2019

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Ալբինա Ջանաբաեւան ամուսնու՝ երգիչ Վալերի Մելաձեի հետ մայիսյան տոներին մեկնել է Իտալիա։ Զույգը հազվադեպ է համատեղ կադրեր հրապարակում։ Մելաձեն նախկին կնոջից մեծ սկանդալով է բաժանվել, որում մեղադրում շատերը մեղադրել են հենց Ջանաբաեւին։ Սակայն այս անգամ աստղային զույգը բացառություն է արել եւ համատեղ մի քանի լուսանկար է հրապարակել։ Դրանցից մեկում երգչուհին ներկայացել է առանց դիմահարդարման։

Լուսանկարներ արվել են միլանյան ռեստորաններից մեկում։ Ալբինա Ջանաբաեւայի արտաքինը միանգամից քննադատությունների առիթ է դարձել։ Կարծիքները բաժանվել են։ Համացանցի որոշ օգտատերեր երգչուհուն քննադատել են՝ նրան համեմատելով գորտի հետ։

«Դուք առանց շպա՞րի եք։ Այդպես փողոց դուրս մի եկեք», «Տարեց գորտ», «Սարսափելի ես», - գրել են որոշ հետեւորդներ։

Իսկ ոմանք էլ գովել են Ջանաբաեւային։ «Ալբինան առանց շպարի շատ գեղեցիկ է», «Չեմ կարողանում ինձ զսպեմ, որքան գեղեցիկ եք դուք»։



© NEWS.am STYLE