Հայտնի է, թե ով է լինելու Պոտապի եւ Նաստյայի հարսանիքի վկան

15:13   12 մայիսի, 2019

Համացանցում չեն դադարում պրոդյուսեր, շոումեն Պոտապի եւ հայտնի երգչուհի Նաստյա Կամենսկիխի հնարավոր հարսանիքի մասին։ Նրանց համատեղ ստեղծագործական դուետն արդեն 13 տարեկան է։ Համացանցում լուրեր են տարածվել, որ աստղերի հարսանիքը տեղի է ունենալու Կիեւում՝ մայիսի 13-ին։

Կամենսկիխի մամուլի ծառայությունում այս լուրը ոչ հերքել են, ոչ էլ հաստատել։ Հայտարարությունում ասվում է միայն, որ Նաստյայի անձնական կյանքում ամեն ինչ կարգին է, սա այն ամենն է , ինչի մասին պետք է տեղյակ լինեն նրա երկրպագուները։ Եթե նրա անձնական կյանքում փոփոխություններ տեղի ունենան, խոստանում են այդ առիթով հայտարարություն տարածել։

Միեւնույն ժամանակ սպասվող հարսանիքի մասին նոր ասեկոսոներ են պտտվում։ Իբրեւ, թե դրանում կարեւոր դեր է զբաղեցնելու Պոտոպի նախկին կինը՝ Իրինա Գորոեւան, ում հետ նա ջերմ հարաբերություններ է պահպանում եւ շարունակում է վարել համատեղ բիզնեսը, դաստիարակում է որդուն եւ դստերը։ Ասում են, որ հենց Իրինան էլ լինելու է աստղային զույգի հարսանիքի վկան։  

Իսկ Պոտոպն ու Նաստյան ոչ մի կերպ չեն մեկնաբանում իրենց անձնական կյանքի մասին խոսակցություններն ու լուրերը։

Աղբյուրը՝ ФАКТЫ



© NEWS.am STYLE