«Մտածում էի, որ լավագույն հնգյակում, միգուցե, հայտնվեմ, բայց հաղթանակն ինձ համար անսպասելի էր». Հայկուհի Մաթեւոսյան

13:13   12 մայիսի, 2019

Երեկվանից համացանցի քննարկման կիզակետում է «Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթը, որի տիտղոսակիրը դարձավ 19-ամյա Հայկուհի Մաթեւոսյանը: Իր անունը հաղթանակի պահին լսելուց հետո Հայկուհին չկարողացավ զսպել հուզմունքն ու արցունքները: NEWS.am STYLE-ը նրան հանդիպեց հենց մրցույթի բեմում, որտեղ նա շարունակում էր ժպտալ տեսախցիկների առջեւ եւ լուսանկարվել հարազատների եւ համակիրների հետ:

Տիտղոսակիր գեղեցկուհին երջանկության արցունքների եւ հուզմունքի ներքո պատասխանեց նաեւ մեզ հետաքրքրող մի քանի հարցի.

«Շատ հուզված եմ, անսպասելի էր ինձ համար: Զգացողություններս բառերով նկարագրել, պարզաես, չեմ կարող: Շնորհակալություն եմ ուզում հայտնել ժյուրիի բոլոր անդամներին` հենց ինձ ընտրելու համար, իսկ մրցույթի կազմակերպիչներին` նման պրոֆեսիոնալ միջոցառում կազմակերպելու համար»,-իր խոսքն այսպես սկսեց 19-ամյա մոդելը, որն այս շրջանում ուսումն է ստանում Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

Հայկուհին մեզ հետ զրույցում խոստովանեց.

«Մտածում էի, որ լավագույն հնգյակում, միգուցե, հայտնվեմ, բայց հաղթանակն ինձ համար անսպասելի էր»:

Ազգային գեղեցկության մրցույթի հաղթողն աչքի է ընկել նաեւ այլ գեղեցկության մրցույթներում, ասում է՝ այդ հարթակներից եւս շատ բաներ է քաղել.

«Կարելի է ասել` այո, այդ մրցույթներն ինձ որոշ չափով փորձ տվել են, բայց այս մեկն ազգային գեղեցկության մրցույթ է, չափանիշները տարբեր էին, սա ինձ համար իսկական գեղեցկության մրցույթ էր»:

Հայկուհին մոդելինգով զբաղվել է նաեւ մինչ մրցույթը, բայց ասում է՝ դասերի պատճառով հաճախակի չի հայտնվել պոդիումի վրա.

Ինչ վերաբերում է առաջիկա քայլերին ու նպատակներին՝ նշում է.

«Պետք է պատրաստվեմ, որպեսզի Հայաստանը ներկայացնեմ հեղինակավոր գեղեցկության մրցույթներում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE