Կարմիր ներքնազգեստ, գայթակղիչ կեցվածք․ կրքոտ Աննա Սեդոկովայի նոր հրապարակումը

13:38   12 մայիսի, 2019

36-ամյա երգչուհի, բազմազավակ մայր Աննա Սեդոկովան միկրոբլոգի իր էջում հետեւորդ-երկրպագուների հետ պարբերաբար կիսվում է սեքսուալ լուսանկարներով, որոնց միջոցով ցուցադրում է գայթակղիչ կազմվածքը։

Այս անգամ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհին կրկին որոշել է խանգարել երկրպագուների անդորրը։ Իր Instagram-ում Սեդոկովան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կրքոտ կերպարում։ Երգչուհին կրում է կարմիր ներքնազգեստ, նույն երանգի զուգագուլպաներ եւ սեւ պիջակ։

Նրա հայացքն ուղղված է դեպի տեսախցիկը։  Ինչպես նրա բոլոր հրապարակումները, այս մեկը նույնպես արժանացել է, թե լավ, թե վատ մեկնաբանությունների ու քննադատությունների։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում մի օգտատեր շատ անսպսելի լուսանկար էր տարածել, որում, ըստ ամենայնի արվել էր նույն հյուրանոցում հանգստացողներից մեկի կողմից։ Նա ճանաչել էր Սեդոկովային եւ նրան լուսանկարել էր մեջքից։ Սեդոկովայի եւ օգտատիրոջ հրապարակած լուսանկարները միմյանցից շատ էին տարբերվում։ Կադրում ակնհայտ երեւում էր երգչուհու մարմնի ցելյուլիտը։



© NEWS.am STYLE