Հռիփսիմե Հակոբյանի գրավիչ լուսանկարը

14:43   12 մայիսի, 2019

Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղեւորությունները: Հռիփսիմեն նաեւ արձագանքում է, թե լավ, թե վատ մեկնաբանություններին։

Հռիփսիմեն միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որում պատկերված է գեղեցիկ ծաղկեփնջերի հետ։ Լուսանկարում երգչուհին վառ դիմահարդարմամբ է,կրում է սեւ հանդերձանք, իսկ կերպարն ամբողջացնում են երկար ականօղերը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում Հռիփսիմեն շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին, որոնք ներկա են եղել նրա հերթական համերգին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Հռիփսիմեն պատկերված էր ընտանիքի անդամների հետ։ Լուսանկարում երգչուհին ամուսնու հետ ամուր գրկել էր իրենց որդուն՝ Լեոյին։ Ընտանեկան կադրը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE