Քայլի Ջենները ներկայացել է առանց դիմահարդարման

16:14   12 մայիսի, 2019

Հաջողակ բիզնեսվումեն, միլիարդատեր, երիտասարդ մայրիկ Քայլի Ջենները թողարկել է Kylie Skin իր սեփական ապրանքանիշի մաշկի խնամքի նոր հավաքածուն։ Ռեալիթի շոուի աստղն իր Instagram-ում հրապարակել է նոր նախագծի թիզերը։

View this post on Instagram

A post shared by @kylieskin on

Քայլիի նոր հավաքածուն ներառում է մաշկի խոնավեցման եւ մաքրման համար միջոցներ, սկրաբեր, յուղեր, դեմքի եւ մարմնի համար դիմակներ, տոնիկներ։ Աստղի հրապարակած թիղերում նա ներկայացել է առանց դիմահարդարման։ Քայլին հոլովակում խնամում է մաշկն իր կոսմետիկայով։

Նոր հավաքածուն Kylie Cosmetics-ի շարունակությունն է։ Քայլի Ջենների կոսմոտիկայի կայսրությունը երեք տարվա ընթացքում արդեն վաստակել է 900 միլիոն դոլար։



© NEWS.am STYLE