«Ես ավելի գեղեցիկ եմ»․ Քիմ Քարդաշյանի սերբ նմանակը հանդուգն հայտարարություն է արել

17:06   12 մայիսի, 2019

32-ամյա փոփ-աստղ Ինդիրա Արադինովիչը համարվում է 38-ամյա ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի սերբ նմանակը։ Երգչուհին հայտարարել է, որ նրա բարեմասնությունները բնական են։

Ինդիրան Սերբիյում հայտնի է որպես փոփ-ֆոլկ երգչուհի։ Նա թողարկել է երկու ալբոմ եւ մի քանի սինգլ, հաճախ մասնակցում է տարբեր հեռուստաշոուների։

Վերջին ժամանակներս նրան շատ են համեմատում Քիմ Քարդաշյանի հետ։ Նա նույնպես կրքոտ, կրակոտ սեւահեր է, ունի շքեղ, փարթամ բարեմասնություններ։ Սակայն երգչուհին այդ կարծիքի հետ համամիտ չէ։

«Մարդիկ ասում են, որ մենք նման ենք։ Երբեմն իրոք միանման սանրվածք եւ դիմահարդարում ենք ունենում, սակայն սա պարզապես համընկնում է», - պնդել է սերբ երգչուհին։

Սերբուհին հայտարարել է, որ Քիմից ավելի գեղեցիկ է։ Նրա խոսքերով իր փարթամ բարեմասնությունները բնական են։ Նա նաեւ ասում է, որ երբեք պլաստիկ վիրահատությունների չի դիմել։

«Ասում են, որ մեր դիմագծերը նման են, սակայն, եթե անկեղծ՝ ես ավելի գեղեցիկ են։ Նկատի ունեմ, որ իմ գեղեցկությունը բնական է, երբեք ոչինչ չեմ արել, իսկ Քիմը շատ վիրահատություններ է կատարել», - բացատրել է Ինդիրան։



© NEWS.am STYLE