Բեյոնսեն տոպով, լեգինսներով եւ ամառային բարձրակրունկներով ներկա է գտնվել բասկետբոլային խաղին

18:33   12 մայիսի, 2019

37-ամյա հանրահայտ երգչուհի Բեյոնսեն ներկա է գտնվոլ Հյուսթոնում անցկացվող բասկետբոլային խաղին։ Երգչուհին խաղը դիտելու համար շատ անսովոր եւ տպավորիչ հանդերձանք է ընտրել։

Աստղը կրում էր Marine Serre ապրանքանիշի կոստյում, որը բաղկացած է մարմինն ընդգրկող տոպից, լոգինսներից, ձեռնոցներից։ Այս բոլորը նույն պրինտից են եղել․ կարմիր կիսալուսին, սեւ կտորի վրա։ Կերպարն ամբողջացրել են թրենդային, փոքրիկ արեւային ակնոցը եւ կլոր, կաշվե պայուսակը։

Իր Instagram-ում թագուհի Բին այս կերպարանքով մի քանի կադր է հրապարակել։

Հիշեցնենք, որ 2017թ.-ի հունիսին լույս աշխարհ են եկել Բեյոնսեի եւ նրա 49-ամյա ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի երկվորյակները։ Աստղային ծնողները որդուն եւ կնոջը տվել են Սեր Քարթեր եւ Ռամի անունները։ Նոր ֆիլմում երգչուհին պատմել է, թե ինչ բարդությունների է բախվել։

«Իմ մարմինը լուրջ փորձությունների միջով է անցել»,- խոստովանել էր Բեյսոնեսն։ Հղիության վերջին շրջանում նրա մոտ պրեկլամպսիա է ախտորոշվել՝ բարձր զարկերակային ճնշում, որը կարող է հանգեցնել էկլամպսիայի եւ հանգեցնել ոչ միայն պղտի, այլեւ նրա մոտ մահվան։



© NEWS.am STYLE