Քորթնի Քարդաշյանը ավագ դստեր եւ զարմուհու հետ ներկա է գտնվել Արիանա Գրանդեի համերգին

19:53   12 մայիսի, 2019

40-ամյա ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը ամենալավ մորաքույրն է։ Նա դա եւս մեկ անգամ ապացուցել է անցած գիշեր՝ հնգամյա զարմուհուն՝ Նորթ Ուեսթին տանելով Արիանա Գրանդեի շոուին։

Աստղն իր Instagram-ի Stories բաժնում համերգից կադրեր է հրապարակել։ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի դուստրը լուսանկարում կերպարանք է ընդունել Քորթնիի դստեր՝ Պենելոպայի հետ։ Աղջիկները շատ վառ եւ ոճային հանդերձանքով են։

«Բաց ենք թողել քնի ժամը», - այսպես է մեկնաբանել հրապարակումը Քորթնին։ Հենց համերգի օրն էլ Քարդաշյանների ընտանիքը համալրվեց եւս մեկ անդամով։

Հիշեցնենք, որ օրերս ծնվել է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի չորրորդ երեխան։

Այս մասին Քիմը հայտնել է իր Twitter-ի էջում։ Նա գրել է․ «Նա այստեղ է եւ նա հիանալի է»։ Իսկ ահա երկրորդ գրառման մեջ նա գրել է․

«Նա ասես Չիկագոյի նմանակը լինի։ Վստահ եմ դեռ շատ կփոխվի, սակայն այժմ նա այդպիսին է»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմը եւ Քանյեն հիվանդանոցում այցելել են փոխնակ մորը, խոսել բժիշկների հետ եւ նրան հաջողություն մաղթել։

Օրերս Քիմն ասել է, որ որդուն անվանելու է ի պատիվ եղբոր՝ Ռոբերտի։ Սակայն baby shower երեկույթի ընթացքում արված տեսանյութի վրա հայտնվել էր «Robert-Harut» գրությունը, ինչը հայերենով նշանակում է «Հարություն»։ Ըստ ամենայնի՝ երեխայի անունը կա՛մ արդեն ընտրված է, կա՛մ այդպիսի տարբերակ առաջարկել է հյուրերից մեկը։



© NEWS.am STYLE