«Սեր՝ աշխատանքի ընթացքում»․ Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի սիրառատ գրկախառնությունը

21:46   12 մայիսի, 2019

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է սիրելիի՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Սոֆյան կրում է ջինսե տաբատ, բաց վարդագույն երանգի, ծաղկավոր վերնաշապիկ եւ պիջակ։ Սիրառատ կադրին կից դերասանուհին անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Սեր՝ աշխատանքի ընթացքում»։

Հիշեցնենք՝ Սոֆյա Պողոսյանն ավելի վաղ ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Նա վառ դիմահարդարմամբ էր, կրում էր երեկոյան  զգեստ։ Լուսանկարին կից նա մեջբերել էր Օշոյի խոսքերը․ «Մի փնտրեք ավելի լավը, փնտրեք ձերը, քանի որ լավը միշտ էլ ձերը կդառնա, չէ որ քոնը միշտ լավագույնն է»։



© NEWS.am STYLE