Միշտ կանացի Ալինա Մարտիրոսյանը՝ սպորտային հանդերձանքով

23:04   12 մայիսի, 2019

Սոցցանցերի իր միկրոբլոգերում ակտիվ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հաճախ է գրառումներ կատարում այս կամ այն քաղաքական, հասարակական հարցերի, խնդիրների ու երեւույթների մասին, պարբերաբար ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակում:

Հեռուստաէկրաններից հայտնի դերասանուհին իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա, սպորտային տեսքով։ Ալինա Մարտիրոսյանը կրում է ջինսե տաբատ եւ բաճկոն, սպիտակ վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։

Զույգի շուրջ վերջերս աղմուկ էր բարձրացել բաժանման լուրերի պատճառով, հետագայում սակայն զույգը հայտնեց հաշտության մասին եւ այժմ արդեն կիսվում է համատեղ լուսանկարներով։



© NEWS.am STYLE