Մայրերի օրվա կապակցությամբ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին ցուցադրել են որդու նոր լուսանկարը

23:33   12 մայիսի, 2019

Այսօր տոնում են Մայրերի միջազգային օրը։ Այս տոնի կապակցությամբ 37-ամյա Մեգան Մարքլն ու 34-ամյա արքայազն Հարրին որոշել են ուրախացնել երկրպագուներին եւ ցուցադրել են նորածին որդու նոր լուսանկարը։

Սակայն կադրում երեխայի դեմքը պատկերված չէ։ Երեւում է Մեգանի ձեռքը, որը զգուշորեն ափերի մեջ է պահում մի քանի օրական Արչիի փոքրիկ ոտքերը։ Լուսանկարը հրապարակվել է Մեգանի եւ Հարրիի Instagram-ի պաշտոնական էջում։

Մեկնաբանության հատվածում թագավորական զույգը շնորհավորել է Մայրերի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Մեգանն այս կարգավիճակում առաջին անգամ է նշում տոնը։ Հետեւորդ-երկրպագուները հիացել են հուզիչ, ընտանեկան լուսանկարով եւ վստահություն են հայտնել, որ կադրի հեղինակը Հարրին է, իսկ պաշտոնական էջը վարում է Մեգանը։

3,3 կգ քաշով փոքրիկը ծնվել է մայիսի 6-ի վաղ առավոտյան՝ լոնդոնյան Փորթլենդ հիվանդանոցում։ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին փոքրիկին անվանել են Արչի։ Իսկ մայիսի 8-ին նրանք հանրությանը ցուցադրել են երեխային։



© NEWS.am STYLE