«Եվրատեսիլ 2019». սկսվել է. սպասեք բացառիկ ռեպորտաժների NEWS.am STYLE-ից

10:11   13 մայիսի, 2019

«Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթը Թել Ավիվում սկսվել է։ Շոուի երաժշտական մասը սկսվում է վաղը։ Կիսաեզրափակիչներն անց կկացվեն Թել Ավիվի ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 14-ից 16-ը։ Եզրափակիչը եւս տեղի կունենա այնտեղ մայիսի 18-ին։ Հանդիսավոր արարողությունն, ըստ ավանդույթի, սկսվել է «նարնջագույն գորգից». 41 երկրների ներկայացուցիչներն անցել են քաղաքի կենտրոնում գտնվող Գաբիմա թատրոնի հրապարակով։

Թել Ավիվի հարավային հատվածում՝ Չարլզ Կլոր այգում, բացվել է ««Եվրատեսիլի» գյուղ», նշում է «ՏԱՍՍ»-ը։ Տարածքում գտնվում է պաշտոնական ֆան հատվածը, ուր տեղադրվել է 4 մեծ էկրան, որոնցով կհեռարձակվեն ելույթները, 85 գաստրոնոմիական վրան եւ 100 մետր երկարության բար։

Իսրայելական 9tv-ին հայտնում է, որ Թել Ավիվում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկած։ Այս շաբաթ քաղաքը կհսկի 20 հազար ոստիկան, «Եվրատեսիլ»-ի բոլոր միջոցառումներին արգելված է մուտքը զենքով։ Բացի այդ՝ հեռուստաընկերությունը հայտնում է, որ համերգներին եւ ֆան տարածք թույլ չեն տա մուտք գործել էլեկտրական շարժակով հեծանիվներով։

Ինչպես հայտնի է, Հայաստանն այս տարի  մրցույթին կներկայացնի երգչուհի Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) «Walking Out» երգով։ Նա երկրորդ կիսաեզրափակչին ելույթ կունենա առաջինը։ Նշենք, որ արդեն վաղվանից, երբ կսկսվեն երափակչի ելույթները, Թել Ավիվից օպերատիվ ռեպորտաժներիով կկիսվի NEWS.am STYLE-ի նկարահանող խումբը։ Այնպես որ սպասեք թարմացումների, հետաքրքիր, բացառիկ ռեպորտաժների, վառ լուսանկարների եւ տեսանյութերի։

Եվրատեսիլի լուսաբանման գործընկերն է Յուքոմը։ Իսրայել մեկնած Ucom-ի բաժանորդները, միանալով Partner շարժական կապի օպերատորին, կվայելեն ինտերնետն ընդամենը 15դրամ/ՄԲ սակագնով:

Լուսանկարները՝ AFP, Reuters, TASS, Instagram



© NEWS.am STYLE