Մարինկա Խաչատրյանի եւ սիրելիի ջերմ լուսանկարը

10:45   13 մայիսի, 2019

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կիսվել է ջերմ լուսանկարով։

Երիտասարդ դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Մարինկա Խաչատրյանը լուսանկարում պատկերված է սիրելի հետ. նրանք մեղմ գրկախառնված են։ Հմայիչ դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին կիսվել էր գարնանային լուսանկարներով։ Նա մուգ ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր վառ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ թեւնոց, վզնոց եւ մատանի։ «Գարուն»,- մեկնաբանություններում գրել էր Մարինկան։



© NEWS.am STYLE