Լիլուի եւ որդու սիրատառ լուսանկարը

11:13   13 մայիսի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն կիսվել է սիրատառ լուսանկարով։

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Կադրում Լիլուն պատկերված է փոքրիկ որդու հետ եւ ջերմ գրկել է նրան։ Երգչուհին, ի դեպ, հենց նրա պատկերով վերնաշապիկ է կրում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված լուսանկարում երգչուհին կանաչ տաբատ էր կրում, որը համադրել էր պուտավոր վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը եւ արտահայտիչ դիմահարդարումը։ Մեկնաբանություններում Լիլուն հայտնել էր նոր տեսահոլովակի մասին. խոսքն, ամենայն հավանականությամբ երգիչ Արմենչիկի հետ նոր երգի մասին է, որի հիման վրա տեսահոլովակի նկարահանման մասին երգչուհին հայտնել էր օրերս։



© NEWS.am STYLE