Ուսերը բաց, վագրային պրինտով զգեստ. Տաթեւ Սարգսյանի գրավիչ կերպարը

13:13   13 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։ 

Դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» սերիալում, իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում վագրային պրինտով զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Տաթեւ Սարգսյանը վառ դիմահարդարում է ընտրել եւ նուրբ վզնոց։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ նա շատ գեղեցիկ է։ Դերասանուհին եւս մեկ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Տաթեւիկ Ադումյանի հետ։ «Նոր սկիզբ»,- այս հեշթեգն է օգտագործել Տաթեւ Սարգսյանը։

Հիշեցնքենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Տաթեւը կիպ ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին պիջակը եւ ցածրակրունկ կոշիկները։ «Ամեն ինչ դժոխքում այրվում է, իսկ նա կանգնած է եւ ուղղում է մազերը»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE