Որտեղ եւ երբ տեղի կունենա Հենրիխ Մխիթարյանի եւ հայ գործարարի դստեր հարսանիքը. նոր մանրամասներ

12:46   13 մայիսի, 2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծրագրում է ընտրյալի՝ Բեթի Վարդանյանի հետ ամուսնանալ աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում՝ Վենետիկում։

Генрих Мхитарян и Бетти Варданян

Sputnik Արմենիա-ն, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր հետ հարսանյաց արարողությունը տեղի կունենա հունիսի 17-ին։

Հայաստանից հյուրերը Վենետիկ կժամանեն չարթերային չվերթով։

Ավելի վաղ լրատվամիջոցներում արդեն իսկ տեղեկություն էր տարածվել Հենրիխի եւ Բեթիի հարաբերությունների մասին։ Լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Լոնդոնում AGBU-ի (Armenian General Benevolent Union) գալա երեկույթի ընթացքում ֆուտբոլիստը մեղմ գրկել էր նրան։

Լուսանկարները՝ 168 Hours, Instagram



© NEWS.am STYLE