Ալլա Պուգաչովան եւ Իգոր Նիկոլաեւը հազիվ են փրկվել ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարից

13:44   13 մայիսի, 2019

Երգիչ եւ կոմպոզիտոր Իգոր Նիկոլաեւը «ТВ-Центр» հեռուստաընկերության եթերում խոսել է պրիմադոննայի կյանքի՝ մինչ այժմ անհայտ փաստի մասին։ Պարզվում է՝ տարիներ առաջ նրանք քիչ էր մնում մահանային։   

Похожее изображение

Պատահարը տեղի է ունեցել Նիկոլաեւի ծննդյան օրը՝ հունվարի 17-ին։ Ալլա Բորիսովնան խնդրել է սահնակով շրջել։ Ինչ-որ պահի արտիստները դուրս են եկել բակի սահմաններից եւ հայտնվել ճանապարհին։

Անձյուն ասֆալտին սահնակը կանգ է առել, իսկ էստրադային երգիչների ուղղությամբ շարժվել է ավտոբուսը։ Վարորդը ճանապարհից չի կարողացել թեքվել ճանապարհի եզրերին ձյունաթմբերի պատճառով։ Պուգաչովան եւ Նիկոլաեւն անշարժացել են «դատապարտվածների նման»։

Картинки по запросу алла пугачева николаев

Վարորդը հրաշքով կարողացել է կանգնեցնել մեքենան արտիստներից մեկ մետր հեռավորության վրա։ Նիկոլաեւը վստահ էր. հիմա վարորդը դուրս կգա լինգով եւ կհարվածի իրենց։ Իսկ պրիմադոննան հանել է գլխարկն ու երգել։ Վարորդը զարմացել է, բայց ճանաչել է աստղին։

«Ալլան ցանկացած իրավիճակում գտնում է՝ ինչ ասել»,- նշել է երգիչը։ Վարորդը նրանց ման է ածել գիշերային Մոսկվայում։ Ըստ Իգոր Նիկոլաեւի խոստովանության՝ «դա շքեղ գիշեր էր»։

Աղբյուրը՝ «Аргументы и факты»



© NEWS.am STYLE