Օդրի Հեփբերնի որդին Արիանա Գրանդեին մեղադրել է պլագիատի մեջ

16:13   13 մայիսի, 2019

25-ամյա Արիանա Գրանդեն դարձել է Givenchy-ի դեմքը եւ լուսանկարվել ֆրանսիական ապրանքանիշի ֆոտոշարքում։ Երգչուհին լուսանկարվել է մեջքի հատվածում բացվածք ունեցող զգեստով, ինչպես Օդրի Հեփբերնը «Նախաճաշ Թիֆանիի մոտ»-ի ֆիլմում։ Այս գաղափարը դուր չի եկել հայտնի դերասանուհու 58-ամյա որդուն։  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от GIVENCHY (@givenchyofficial)

Շոն Հեփբերն Ֆերերը խոստովանել է, որ նոր գովազդային արշավը շփոթեցրել է իրեն։ Նա մի կողմից գոհ է, որ ապրանքանիշը հարգել է իր մոր հիշատակը, մյուս կողմից զայրացած է պլագիատի պատճառով։ «Արիանայի թիմը կարող էր ավելի հնարամիտ լինել եւ ինչ-որ յուրօրինակ բան մտածել։ Եթե կարողանայի, նրանց կհեռացնեի աշխատանքից։ Ամենն, ինչ նրանք կարողանում են, Արիանային ինչ-որ մեկին նման դարձնելն է»,- հայտարարել է Շոնը։

Կինոպրոդյուսերը նշել է, որ Օդրի Հեփբերնը եւ Givenchy-ն մշտապես հոմանիշներ կմնան. դերասանուհին եւ Յուբեր դե Ժիվանշին ոչ միայն համագործակցել են, այլեւ ապրանքանիշը միասին ստեղծել։ Դերասանուհու որդին կարծում է, որ Գրանդեի PR-ով զբաղվողները բաց են թողել ապրնքանիշի հետ համագործակցության ընթավքում երգչուհու սեփական ոճը ստեղծելու հնարավորությունը։ «Օդրիի հետեւից կրկնելու փորձի փոխարեն  նրանք կարող էին ընդգծել անհատականությունը»,- ասել է Շոնը։

Արիանա Գրանդեն չի թաքցնում իր սերը «Նախաճաշ Թիֆանիի մոտ»-ի ֆիլմի հանդեպ։ Աստղը դաջվածք է արել ֆիլմից արտահայտության տեսքով եւ դրա անունը ներառել իր 7 Rings հիթի տեքստում։

Աղբյուրը՝ Cosmopolitan

Լուսանկարները՝ Legion-media



© NEWS.am STYLE