Հմայիչ Իննա Խոջամիրյանի լուսանկարը՝ Գյումրիից

17:49   13 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Գյումրիում արված կադրերը դերասանուհին, որը «Էլենի օրագիրը 2» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, հրապարակել է իր միկրոբլոգում։ Նա ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ դեղին պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները, փոքրիկ պայուսակն ու գլխարկը։ «Նայեմ գը էս բալկոնին, ու կվառՎեմ, կմարեմ, կվառվեմ, կմարեմ... Էս անասելի, էպիկ, մեծ-մեծ պատշգամբն ու փոքր-փոքր ես... Հ.Գ. Ձեռքներդ ազնվորեն դրեք ձեր խղճին, ու թող + դնեն միայն նրանք, ովքեր դիտել են «Մեր մանկության տանգոն» ֆիլմը...»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին լուսանկարներ էր հրապարակել Գանձասարից։ Նա սպիտակ բլուզ էր կրում, որը համադրել էր վարդագույն տաբատի եւ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էւն աքսեսուարները՝ վզնոցը եւ ժամացույցը։ «Լռությունն ու ներդաշնակությունը 1500մ բարձրության վրա...»,- մեկնաբանություններում գրել էր Իննա Խոջամիրյանը։



© NEWS.am STYLE