Սերգեյ Զվերեւը դատարան է գնացել՝ թագը գլխին

18:12   13 մայիսի, 2019

Ոճաբան Սերգեյ Զվերեւը, թագը գլխին, ժամանել է Մոսկվայի Տվերյան դատարան՝ պիկետ անցկացնելու կանոններն իր կողմից խախտելու վերաբերյալ գործի քննությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով դատարանում գտնվող իր թղթակցին։ Մարտի սկզբին արտիստը Կրեմլի պատերի մոտ դեմ էր արտահատվել Բայկալում ջրի շշալցման գործարանի կառուցման դեմ։

Сергей Зверев на Красной площади выступил против строительства заводов на Байкале. 4 марта 2019

«Ես Կարմիր հրապարակում կանգնած էի՝ պաստառը ձեռքիս, ի պաշտպանություն Ռուսասատանի եւ ամբողջ աշխարհի սեփականության՝ Բայլակ լճի, ես ոչ ոքի չէի խանգարում, ոչ ոքի չէի վիրավորում, ես պաշտպանում էի իմ հայրենիքը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա։

Արտիտսին աջակցելու համար եկել են բազմաթիվ երկրպագուներ, մուտքի մոտ նույնիսկ հրմշտոց է եղել։ Նրանց շրջանում նկատվել է նաեւ երեք աղջիկ, որոնք գլխներին թագ են կրել։ Նրանք այդպես մտել են նիստերի դահլիճ։

Стилист Сергей Зверев у Тверского районного суда перед заседанием по делу об одиночном пикете на Красной площади в защиту озера Байкал

Ավելի վաղ ոճաբանը հայտնել է, որ իրեն ոստիկանություն են կանչել  ՌԴ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգքրի 20.2 հոդվածի 5-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար (հավաքների, միտինգների, ցույցերի, երթերի, պիկետների կազմակերպման կամ անցկացման սահմանված կարգի խախտում), որը որպես պատիժ նախատեսում է 20 հազար ռուբլու չափով տուգանք կամ մինչեւ 40 ժամ պարտադիր աշխատանք։



© NEWS.am STYLE