Սենսացիոն բաժանում. Իրինա Շեյքն ու Բրեդլի Քուփերը բաժանվե՞լ են

19:07   13 մայիսի, 2019

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը եւ հոլիվուդյան կինոդերասան Բրեդլի Քուփերը բաժանվել են չորս տարվա հարաբերություններից հետո, հայտնում է MTO News-ը։

Ըստ հրատարակության՝ Լեդի Գագան ոչ մի կապ չունի նրանց բաժանման հետ։ «Բրեդլին եւ Իրինան այլեւս միասին չեն եւ մեկնաբանություն չեն անի բաժանման մասին»,- հայտնել է աղբյուրը։

Картинки по запросу irina shayk getty

Վերջին անգամ Քուփերին եւ Շեյքին միասին տեսել են փետրվարին՝ «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում, որի ընթացքում դերասանն ու ռեժիսորը բեմում բացահայտ սիրախաղ էր սկսել երգչուհու հետ։ «Բրեդլին միշտ ցանկացել է իր անձնական կյանքը գաղտնի պահել այն դեպքում, երբ Իրինան սիրում է ներկայանալ հանրությանը»,- բաժանման պատճառը բացատրել է զույգի շրջապատի ներկայացուցիչներից մեկը։

Картинки по запросу irina shayk met gala

Առայժմ Շեյքի եւ Քուփերի բաժանության մասին մանրամանսերը չափազանց քիչ են, սակայն նորաձեւության աշխարհում գլխավոր իրադարձությանը՝ Met Gala-ին, ռուս սուպերմոդելը հայտնվել է առանց ուղեկցի, թեեւ Բրդելին կազմակերպիչներից հաստատպես հրավեր ստացել է։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE