Սոֆի Թերները պատմել է՝ որտեղից է Starbucks-ի բաժակը հայտնվել «Գահերի խաղ»-ում

20:06   13 մայիսի, 2019

Շուտով կցուցադրվի կուլտային «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ սերիան, սակայն մինչ այժմ քննարկվում են ոչ թե նոր երերաշրջանի կլանող իրադարաձությունները, այլ զվարճալի սխալը, որը սերիալի ստեղծողները թույլ են տվել չորրորդ սերիայում։ Հիշեցնենք՝ Դեյներիսի սեղանին «Starbucks»-ի բաժակ էր հայտնվել։

Համացանցում կատակում են, թե ինչ սուրճ է խմում վիշապների մայրը, իսկ HBO-ի ներկայացուցիչները (հենց այս ընկերությունն է թողարկում սերիալը) շտապել են երկրպագուներին հավատացնել, որ բաժակում ոչ թե սուրճ է, այլ բուսական թեյ։

Իսկ այժմ այդ մասին որոշել է խոսել նախագծի աստղ Սոֆի Թերները։ Ջիմի Ֆելոուի Tonight Show-ի ընթացքում դերասանուհին բացատրել է, թե դա ում սխալն է։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ հատուկ ծրագրի համար Սոֆիի ամուսինը՝ Ջո Ջոնասը, տեսաուղերձ է ձայնագրել, որում հարցրել է. «Դո՞ւ ես պատասխանատու սուրճի բաժակի համար, ճ՞իշտ է (ավելի ուշ համացացնում էր հայտնվել աստղի լուսանկարը ետնաբեմից հենց սուրճով)։

Սոֆին ի պատասխան ասել է. «Ես լուսանկարում սուրճը պահել եմ աղջկա կողքին, որը մահացել է մի քանի էպիզոդ առաջ։ Սուրճի բաժակը Դենիի առաջ դրված է էպիզոդում, որը եղել է նրա մահվանից հետո։ Այդ դեպքում ինչո՞ւ է դա իմ սխալը։ Ավելին։ Բոլորս նույնատիպ բաժակներ ունենք ջրի, թեյի եւ մնացած ամենի համար։ Այդ պատճառով նայեք՝ ում առաջ է այն դրված... Էմիլյա Քլարկը մեղավորն է։ Դու սարսափելի խուզարկում ես, Ջիմի»։

Ապա Ջիմին հարցրել է՝ արդյոք այդ թեման քննարկվե՞լ է սերիալի դերասանների միջեւ։ Եվ Թերները խոստովանել է, որ առանձնապես չի քննարկվել։ «Միայն մի հաղորդագրություն է եղել Նիկոլայից, որը մարմնավորում է Ջեյմե Լանիստերին։ Նա պարզապես գրել է. «Հրաշալի էպիզոդ է։ Սա ի՞նչ սուրճի բաժակ է»»։



© NEWS.am STYLE