Դերասանուհին հանրությանն է ներկայացել տոպրակներից եւ աղբից պատրաստված զգեստով

22:15   13 մայիսի, 2019

Բրիտանացի դերասանուհի Դեյզի Մեյ Քուփերը, որը հայտնի է «Այս երկիրը» սերիալում մարմնավորած կերպարով, BAFTA մրցանակաբաշխությանը ներկայացել է աղբի տոպրակներից պատրաստված զգեստով, հայտնում է The Independent-ը։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենցել մայիսի 12-ին։ 33-ամյա դերասանուհին հայտնվել է սեւ զգեստով, որն ամբողջությամբ պատրաստված էր պոլիէթիլենային տոպրակներց։ Զգեստը ստորին հատվածում «զարդարված էր» աղբամանի պարունակութամբ. դրան ամրացված էին սննդամթերքի, կենցաղային քիմիայի եւ այլ արգասինքներ։ Քուփերը զգեստն ամբողջացրել էր գլխարկով, որը նման էր աղբամանի մետաղական խուփի, ինչպես նաեւ փոքրի աղբամանի տեսքով պայուսակով։

«Ես ուզում էի, որ մարդիկ ինձ հարցնեն. «Ի՞նչ հագուստ եք կրում։ Gucci»։ Ես կպատասխանեի, «Ո՛չ, աղբի տոպրակներ»»,- իր ընտրությունը մեկնաբանել է դերասանուհին։ Քուփերը նաեւ պատմել է, որ զգեստի հեղինակներն իր մայրն ու երկու ընկերուհիներն են։ Սովորական զգեստի վրա գումար ծախսելու փոխարեն դերասանուհին գումար է հատկացրել բարեգործությանը։

BAFTA մրցաբնակաբաշխությունը հանձնվում է կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի, Մեծ Բրիտանիայի անկախ հասարակական-բարեգործական կազմակերպության կողմից, որը 1947թ.-ի ապրիլի 16-ին կազմավորվել է Դեւիդ Լինի գլխավորությամբ։ Մրցանակի խորհրդանիշը ոսկե դիմակն է։



© NEWS.am STYLE