Իրինա Խակամադայի դուստրը ցույց է տվել նոր ընկերոջը

23:11   13 մայիսի, 2019

21-ամյա Մարիա Սիրոտինսկայան՝ Իրինա Խակամադայի դուստրը, հայտնել է, որ երկու տարվա սիրավեպից հետո բաժանվել է փեսացուցից՝ Վլադ Սիտդիկովից։ Նա արդեն նոր ընկերոջ է գտել եւ նրան ներկայացրել  ընթերցողներին։ Մոդելը եւ դերասանուհին լուսանկար է հրապարակել, որում պատկերված է տղայի հետ։ Նա մեղմ գրել է աղջկան։ Զույգը սիրալիր ժպտում է։

«Նա իմ ընկերն է»,- հրապարակումը մեկնաբանել է Սիրոտինսկայան։ Մեկնաբանություններոմ նա հավելել է, որ բաժանվել է փեսացուից. «Վլադն ինձ դուր չի գալիս։ Ես ուրիշի եմ սիրահարված։ Թող տանջվի։ Նա միեւնույնն է ինձ համար։ Մեր բնավորությունները չեն համապատասխանում, այդ պատճառով բաժանվել ենք»։

Լուսանկարում պատկերված տղան նրա կոլեգան է՝ Արտյոմ Տուրչինսկին։ Խակամադայի դուստրը նրան նախ իր սիրելին է անվանել, ապա փոխել  կարծիքը, նա այլ սիրելիի է գտել։ Սիրոտինսկայան եւս մեկ լուսանկար է հրապարակել։ Դրանում նա պատկերված է թխահեր տղայի հետ։ Նկարում սրտի տեսքով շրջանակ է առկա, ինչպես նաեւ «սեր» գրությունը։ «Սա իմ ընկերն է, ում ես սիրում եմ։ Նրա անունն է Անտոն Սմիրնով»,- պարզաբանել է նա։

Նա ծնվել է Դաունի համախտանիշով։ Աղջիկը ակտիվ կենսակերպ է վարում՝ ճանապարհորդում է, զբաղվում պարերով, մասնակցում նորաձեւության ցուցադրությունների։ Նախկին ընկերոջ մոտ եւս եւս Դաունի համախտանիշ է ախտորոշվել։ Նա վարում է Instagram-ի էջը եւ հաճախ էր պատմում իր եւ Մարիայի մասին։ Նա ցույց էր տալիս՝ ինչպես են միասին կարկանդակ պատրաստում եւ անգլերեն սովորում։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE