«Դեպի օդանավակայան». Սիլվա Հակոբյանի լուսանկարը

21:39   13 մայիսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը երեխայի է սպասում, կիսվել է նոր լուսանկարով։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է,  հրապարակված լուսանկարում երիտասարդ երգչուհին առօրյա կերպարում է։ Նա սպիտակ վերնաշապիկ է կրում եւ նուրբ դիմահարդարմամբ է։ «Դեպի օդանավակայան»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ երգչուհին պիջակ էր կրում եւ նուրբ դիմահարդարմամբ էր։ «Կյանքն ընտրություն է։ Սա ձեր կյանքն է։ Ընտրեք գիտակցաբար, ընտրեք իմաստուն, ընտրեք ազնիվ։ Ընտրեք երջանկությունը»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE